Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հույս է հայտնել, որ սեպտեմբերին կարձանագրվի ճգնաժամի ավարտը

30 Հուլիս, 2020 11:35
Վարչապետը հույս է հայտնել, որ սեպտեմբերին կարձանագրվի ճգնաժամի ավարտը

Այսօր՝ հուլիսի 30-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստռում նշեց, որ երջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավել ու բարելավվում է. հունիսի 11-ից հետո առաջին անգամ ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: 

«6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը և սա մեզնից յուրաքանչյուրի վրա հատուկ պատասխանատվություն է դնում »,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ համաճարակի պիկը հուլիսի 6-ն էր:

Նա նաև նշեց, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն:

Վարչապետը նաև հույս հայտնեց, որ սեպտեմբերին կարձանագրվի ճգնաժամի ավարտը:

 

Լրահոս

Դիտել ավելին