Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

30 Հուլիս, 2020 11:18
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 318 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 519 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին