Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 17 միլիոնից

29 Հուլիս, 2020 23:57
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 17 միլիոնից

Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 17,052,968 է, մահացել է՝ 666,443-ը, ապաքինվել է՝ 10,568,388: Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 153,143 մարդ, վարակվել՝ 4,538,991-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (2,498,668 վարակված, 88,792 մահ) և Հնդկաստանը (1,584,384 վարակված, 35,003 մահ)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:    

 

 

Լրահոս

Դիտել ավելին