Կարևոր իրադարձություններ

Կայացվել է 4850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

29 Հուլիս, 2020 23:42
Կայացվել է 4850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 28-ի դրությամբ կայացվել է 4850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 59054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։  

 

Լրահոս

Դիտել ավելին