Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետի օգնականի հետ վարած զրույցի արդյունքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ ԱԻՆ

29 Հուլիս, 2020 23:28
ՀՀ վարչապետի օգնականի հետ վարած զրույցի արդյունքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ ԱԻՆ

Հուլիսի 29-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Քաղաքացի Վաղարշակ Ա․-ի ինքնասպանության փորձը կանխվել է ՀՀ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ վարած զրույցի արդյունքում։

 

Լրահոս

Դիտել ավելին