Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն առաջարկում է պետական սահմանին արգելել առանց համապատասխան թույլտվության տեսանկարահանումները․ նոր նախագիծ

29 Հուլիս, 2020 23:02
ԱԱԾ-ն առաջարկում է պետական սահմանին արգելել առանց համապատասխան թույլտվության տեսանկարահանումները․ նոր նախագիծ

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարել։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։

Նշվում է, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:

ԱԱԾ-ն առաջարկում է օրենքում կատարել համապատսխան լրացում և արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին