Կարևոր իրադարձություններ

Երևանում 24-ամյա երիտասարդի տան բակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա բերման է ենթարկվել

29 Հուլիս, 2020 22:49
Երևանում 24-ամյա երիտասարդի տան բակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա բերման է ենթարկվել

Հուլիսի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 24-ամյա մի երիտասարդ թմրամիջոց է պահում, աճեցնում և օգտագործում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Նրա տան բակում ոստիկանները հայտնաբերեցին կանեփի թփեր ու ցողուններ, որոնք առգրավվեցին։

Երիտասարդը բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին