Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման մի քանի դեպք է արձանագրվել․ Արսեն Թորոսյան

29 Հուլիս, 2020 22:36
Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման մի քանի դեպք է արձանագրվել․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման մի քանի դեպք է արձանագրվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Կրկնակի վարակումը թե ինչի հետևանք է, այս պահին որևէ մեկը հստակ բացատրություն տալ չի կարող: Թորոսյանի խոսքերով՝ վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք՝ պարզելու, թե ինչով են դրանք պայմանավորված:

«Ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական  առանձնահատկություններով,  միգուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով:

Նման արձանագրումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում, որը ևս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստանալու առիթ չէ այն, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ»,- ասաց Թորոսյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին