Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Մոլդովական փողոցի բնակարաններից մեկից գողություն կատարելու փորձը․ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

29 Հուլիս, 2020 22:11
Բացահայտվել է Մոլդովական փողոցի բնակարաններից մեկից գողություն կատարելու փորձը․ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 26-ին, ժամը 23.29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի 36 շենքի առաջին հարկի բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրում են:  Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Անմիջապես նշված հասցե էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք լինգը, որով փորձել էին կոտրել ճաղավանդակը:

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին:

Հուլիսի 28-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, բնակարանային գողության փորձը կատարելու կասկածանքով, Ջրվեժի Բանավան թաղամասից Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 36-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Տղամարդը ձերբակալվել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին