Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Արևշատ գյուղում․ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել

29 Հուլիս, 2020 21:45
Կրակոցներ Արևշատ գյուղում․ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել

Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։

Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու կրակոցներ արձակել։

46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Հայտնաբերվել է նաև նրա հանգուցյալ պապին պատկանած գործարանային համարով հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին