Կարևոր իրադարձություններ

Դիմակ չկրող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կկազմվի․ հայտարարություն

29 Հուլիս, 2020 20:38
Դիմակ չկրող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կկազմվի․ հայտարարություն

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։

Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։

Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին