Կարևոր իրադարձություններ

33-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից և մահացել. փրկարարները դին դուրս են բերել դժվարամատչելի վայրից

29 Հուլիս, 2020 20:20
33-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից և մահացել. փրկարարները դին դուրս են բերել դժվարամատչելի վայրից

Հուլիսի 29-ին, ժամը 15։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից տղամարդն իրեն ցած է նետել․ դին դժվարամատչելի վայրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ահարոն Հ․-ի (ծնված 1987 թ․) դին դուրս են բերել դժվարամատչելի վայրից։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին