Կարևոր իրադարձություններ

Ե՞րբ է արձանագրվել կորոնավիրուսի պիկը Հայաստանում․ Արսեն Թորոսյանի պատասխանը

29 Հուլիս, 2020 19:26
Ե՞րբ է արձանագրվել կորոնավիրուսի պիկը Հայաստանում․ Արսեն Թորոսյանի պատասխանը

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գնալով կայունանում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Մեր տվյալներով, մենք ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի 6-ին, այսինքն՝ եթե դա համարենք պիկ, ապա մեր պիկը եղել է հենց այդ օրը, և այդ օրից անց մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել»,- նշեց նախարարը։

Նախարարը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու ԲԿ-ն և Դիլիջանի ԲԿ-ն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին: Եվս երեք բժշկական կենտրոն մայրաքաղաքում մոտակա 7-10 օրերի ընթացքում, իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում, նույնպես կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

 

Լրահոս

Դիտել ավելին