Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565
    577

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները (լուսանկարներ)

29 Հուլիս, 2020 19:05
ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները (լուսանկարներ)

Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

 

Ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման անհրաժեշտությունը, սփյուռքահայերի, ինչպես նաև տարբեր պետություններից ժամանած այլազգի երիտասարդների շփումը Հայաստանի պաշտպանական ոլորտի հետ՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ տարբեր վարչությունների պատասխանատուները ներկայացրել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերի զարգացումները, հայկական զինված ուժերի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայկական բանակը մարտունակ է, ունի պատրաստության բարձր մակարդակ և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով վերահսկվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին