Կարևոր իրադարձություններ

Ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ և թե՛ վերակենդանացման մահճակալներ․ Թորոսյան

29 Հուլիս, 2020 18:43
Ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ և թե՛ վերակենդանացման մահճակալներ․ Թորոսյան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գնալով կայունանում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե «սովորական», թե վերակենդանացման բաժանմունքներում։

«Վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունենք, ընդհակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ և թե՛ վերակենդանացման մահճակալներ»,- ընդգծեց Թորոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին