Կարևոր իրադարձություններ

Այն, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել ՀՀ-ում, դա ակնհայտ է․ Նիկոլ Փաշինյան

29 Հուլիս, 2020 18:21
Այն, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել ՀՀ-ում, դա ակնհայտ է․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսային վիճակագրության վերջին 4-5 օրերի տվյալներով Հայաստանը  վերադարձել է մայիսի վերջին ունացած վիճակագրական մակարդակին: Նույնը կարելի է ասել ծանր հիվանդների թվի մասին: Ծայարհեղ հիվանդների վիճակագրությամբ վերադարձը  հունիսի սկզբին է համապատասխանում:  Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը նաև նշեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է 723 մահվան դեպք:

«Այն, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել ՀՀ-ում, դա ակնհայտ է: Բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ: Դրա անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է։ Եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակին եւ թվերի լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,- ասաց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին