Shabat.am—ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար։
Մեր հավաստի տեղեկություններով՝ որոշման մասին վաղը՝ հուլիսի 30-ին, կհայտարարվի ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ։
Սպասվում է, որ կառավարության որոշման նախագիծն այսօր երեկոյան կհրապարակվի գործադիր մարմնի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 5-ին:
Մարիամ Մելքումյան