Կարևոր իրադարձություններ

Որևէ հանդիպում, առավել ևս պրն. Ծառուկյանի մասնակցությամբ, տեղի չի ունեցել

29 Հուլիս, 2020 17:42
Հեղինակ՝ ԱՌԻՆՋ ՄՈԼ Առևտրի Կենտրոն
Որևէ հանդիպում, առավել ևս պրն. Ծառուկյանի մասնակցությամբ, տեղի չի ունեցել

Հարգելի՛ հայրենակիցներ,
Զանգվածային լրատվական միջոցներից մեկով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը #Առինջ_Մոլ առևտրի կենտրոնի տարածքում մեծ հավաք է կազմակերպել:
Հայտնում ենք ձեզ այն մասին, որ սույն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Որևէ հանդիպում, առավել ևս պրն. Ծառուկյանի մասնակցությամբ, տեղի չի ունեցել: Ավելին՝ Գագիկ Ծառուկյանի և առևտրի կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումները մշտապես պատշաճ լուսաբանվել են:
‼️Ուստի, հորդորում ենք լրատվամիջոցներին չտարածե՛լ ապատեղեկատվություն և անհարկի չշահարկել «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի անունը:
——————————————————

 

Լրահոս

Դիտել ավելին