Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ համայնքներում շինարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ Նոր օրինագծով ևս 3 տարով երկարաձգվում են բնակիչների արտոնությունները

29 Հուլիս, 2020 18:14
 Սահմանամերձ համայնքներում շինարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ Նոր օրինագծով ևս 3 տարով երկարաձգվում են բնակիչների արտոնությունները

 Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրետանակոծության հետևանքով վնասված բնակավայրերում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականցվում։

Նորոգվում են Բերդ համայնքի ՝ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերի վնասված տները։

«Այգեպարում վնասվել է  52 սեփական  տուն, 14 բազմաբնակարան։ Պատուհանների 90 տոկոսը նորոգվել է, որտեղ ապակի փոխելու խնդիր է եղել։ Թվով 8 սեփական տան աշխատանքները շարունակվում են։ Չինարի համայնքում՝ 12 տուն է վնասվել, տարբեր չափի վնասվածքներով, այստեղ աշխտանքները դեռ չեն սկսվել, գույքագրումը դեռ շարունակվում է, բացի այդ քանի որ մեկ հանձնախումբ է աշխատում, մեկ գյուղի աշխատանքները կավարտեն կանցնեն Չինարի համայնքին։ Ներքին Կարմիրաղբյուրում սկզբում 19 վնասած տուն է եղել, հիմա դարձել է՝ 21, գույքագրման գործընթացը դեռևս շարունակվում է»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Բերդի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյան։

Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ 6-7 տուն հիմքից պետք է կառուցվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի «Սահամանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքը համալրվում է նոր դրույթներով: Ընդլայնվելու է սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության շրջանակը:

Օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծն մշակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը: 

Սիսակ Գաբրիելյանը երեկ՝ հուլիսի 28-ին,  հրավիրված ասուլիսում ասաց, որ փոփոխություններով նախ առաջարկվում է ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների արտոնությունները: Այն է, պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով փոխհատուցի սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Եթե էլեկտարէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, ապա ոռոգման ջրի դեպքում, անկախ օգտագործված ծավալից, 50 տոկոսի չափով կփոխհատուցի պետությունը: Օրենսդրական նախագծով առաջարկվում է ևս երեք տարի սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից, գույքահարկից:

Առաջարկվում է օրենքի ուժով ամրագրել այն դրույթը,  որի համաձայն՝ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգնի։

Եթե բնակիչներից որևէ մեկը վիրավորվի, ինչի հետևանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա ոչ միայն նրա բուժօգնությունը կլինի անվճար, այլև կախված հաշմանդամության կարգից՝ պետությունից բնակիչը կստանա 1-3 միլիոն դրամ գումար: Եթե խաղաղ բնակիչը զոհվի, ապա պետությունը նրա ընտանիքին միանվագ 5 միլիոն դրամ կտրամադրի:

Նախագիծը Ազգային ժողովը կքննարկվի աշնանը։

 

 Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին