Կարևոր իրադարձություններ

Պուտինը շարունակում է անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել

29 Հուլիս, 2020 17:00
Պուտինը շարունակում է անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը շարունակում է անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեղյակ են եղել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարակված է եղել կորոնավիրուսով և արդեն ապաքինվել է, Պեսկովը նշել է, որ նման տեղեկություն չունի:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի առողջությանը, նա իրեն լավ է զգում և ակտիվ աշխատում է:  

 

Լրահոս

Դիտել ավելին