Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

29 Հուլիս, 2020 16:01
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի՝

1. Սահմանել փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Լրահոս

Դիտել ավելին