Կարևոր իրադարձություններ

Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

29 Հուլիս, 2020 15:23
Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:

«Ստացվել են անհրաժեշտ համաձայնություններ ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից տեղափոխվել է 3186 մարդ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին