Կարևոր իրադարձություններ

Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել. Մարիամ Փաշինյան

29 Հուլիս, 2020 12:59
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել. Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, և անընդհատ ախտահանվել եմ: Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:

Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:

Ու խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:

 

Լրահոս

Դիտել ավելին