Կարևոր իրադարձություններ

Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է, պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից․ Արա Աբրահամյան

29 Հուլիս, 2020 12:11
Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է, պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հուլիսի 28-ին հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչների վրա։

Հանդիպման վայր է ընտրվել Կապոտնեի «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ օրը մի խումբ ադրբեջանցիներ հարձակման փորձ էին արել:

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի Դաշնության ազգությունների գործերի դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի և այլ տարածաշրջանների Ռուսաստանի հայերի միության մարզային գրասենյակների ղեկավարներ:

Արա Աբրահամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բախումների օրերին Ռուսաստանի հայերի միության ձեռնարկած քայլերը, որոնք եղել են պետական մարմինների, իրավապահների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի ղեկավարների հետ համագործակցությամբ:

«Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է, պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»,- հայտարարել է Արա Աբրահամյանը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսական օրենքներ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ստամբուլը չեն կարող այնտեղ թելադրել իրենց կանոններ:

 

Լրահոս

Դիտել ավելին