Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության հարցով հնարավոր է, որ աշնան սկզբին տեղի ունենա հանդիպում

29 Հուլիս, 2020 11:00
Ղարաբաղյան հակամարտության հարցով հնարավոր է, որ աշնան սկզբին տեղի ունենա հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ աշնան սկզբին հնարավոր է՝ տեղի ունենա 3+2 ձևաչափով հանդիպում : Հանդիպումը կկայանա՝ կախված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակից ու կորոնավիրուսի համավարակի դինամիկայից: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ընթանում են համանախագահների միջև շփումներ։

«Այժմ գլխավոր խնդիրը իրավիճակի թուլացումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման տարբերակների որոնումը, իսկ իրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- նշել է աղբյուրը:

Հանդիպման վայրի մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին