Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում է «Սպուտնիկ-Արմենիան»:
Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են, հատկապես, որ բախումները եղել են ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
«Ռազմական լուծում լինել չի կարող: Պետք է գտնել քաղաքական լուծում, և ես հույս ունեմ, որ այն կհաջողվի գտնել»,-ասել է նախարարը:
Նա նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: