Կարևոր իրադարձություններ

Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

29 Հուլիս, 2020 10:24
 Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում է «Սպուտնիկ-Արմենիան»:

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են, հատկապես, որ բախումները եղել են ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:

«Ռազմական լուծում լինել չի կարող: Պետք է գտնել քաղաքական լուծում, և ես հույս ունեմ, որ այն կհաջողվի գտնել»,-ասել է նախարարը:

Նա նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին