Կարևոր իրադարձություններ

Հայաստանս գանձ ա, իսկ մեր Դիլիջանի անտառներից և Սևանա լճից Լիբանանում կերազեին, որ ունենային. Բակուր Մելքոնյան

29 Հուլիս, 2020 10:05
Հեղինակ՝ Բակուր Մելքոնյան
Հայաստանս գանձ ա, իսկ մեր Դիլիջանի անտառներից և Սևանա լճից Լիբանանում կերազեին, որ ունենային. Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Եկա Հայաստան:
Լիբանանում եղել էի 4 տարի առաջ: Էն ժամանակ, եթե մեկը հարցներ, Հայաստանը ե՞րբ տուրիստի և ներդնողի համար գրավչության աստիճանով կհավասարվի Լիբանանին, անկեղծ կդժվարանայի պատասխանել: Իսկ հիմա վստահ ասում եմ, այսօր իսկ արդեն մենք ավելի առաջ ենք!
Ավելի բարեկարգ և ասֆալտապատ ճանապարհներ, ավելի կանոնակարգված և վերահսկելի երթևեկություն, անհամեմատ մաքուր փողոցներ, ազգային դրամի կայուն վիճակ (դե լիբանանյան ֆունտը լրիվ անհասկանալի վիճակում էր), պայքար կաշառակերության դեմ (իսկ Լիբանանում տեղացին բողոքում էր, որ առանց կաշառք ոչ մի հարց չի լուծվում)...
Միակ առավելությունը, որ ունեին, դա ծովն էր, էն էլ ափերը էնքան կեղտոտ էին, որ մեկ անգամ ենք մտել ծով, էն էլ մասնավոր վճարովի ափում...
Իսկ մեր Դիլիջանի անտառներից և Սևանա լճից կերազեին, որ ունենային...
Հայաստանս գանձ ա, բոլորս պիտի պատասխանատու լինենք մեր երկրի համար և տարիներ անց իմ ասածը ի կատար կածվի՝ կլինենք աշխարհի լավագույն 10֊նյակում»:

 

Լրահոս

Դիտել ավելին