Կարևոր իրադարձություններ

5 մլն դրամ՝ զոհվածների ընտանիքներին. պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Ժամանակ»

29 Հուլիս, 2020 08:59
5 մլն դրամ՝ զոհվածների ընտանիքներին. պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացումներ կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում:

Պատգամավորներն առաջարկում են Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ստացած անձանց տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն համապատասխանաբար՝ 3, 2, 1 միլիոն դրամի չափով, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 5 միլիոն դրամի չափով: Նախագիծը ներառում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության այլ միջոցներ ևս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին