Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն արշավներ է կազմակերպում. Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում. «Հրապարակ»

29 Հուլիս, 2020 08:28
Բակո Սահակյանն արշավներ է կազմակերպում. Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը չի պարփակվել իր տանը, մեր տեղեկություններով՝ նա վերջին շաբաթներին արշավներ, ուխտագնացություն է կազմակերպում` նեղ ընկերական կազմով։ Մտադիր է հասարակական ակտիվություն դրսեւորել։ «Ուշի-ուշով հետեւում է նաեւ տարածաշրջանային զարգացումներին»,- ասաց նախկին նախագահի մերձավորներից մեկը։

Իսկ քաղաքական կյանքն այլեւս չի՞ գրավում նրան։ «Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում»։ Նշենք նաեւ, որ օրերս Արցախում իր հարկի տակ Բակո Սահակյանն ընդունել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Վերջինս Արցախ էր մեկնել անձնական նպատակներով, այնտեղ այցելել է հայրական օջախ, ընկերական հանդիպումներ է ունեցել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակիչի, Արշավիր Ղարամյանի եւ այլոց մասնակցությամբ, զրուցել է Արցախի շուրջ եւ տարածաշրջանային զարգացումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Դիտել ավելին