Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Փոփոխություն. ՀՀ սահմանը կհսկեն ԱԹՍ-ները. «Ժամանակ»

29 Հուլիս, 2020 08:22
Փոփոխություն. ՀՀ սահմանը կհսկեն ԱԹՍ-ները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Այս փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել սահմանի հսկողության համար «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»:

Ըստ էության, Հայաստանի Զինված ուժերը նման գործողություններ իրականացրել է նաև մինչև նման օրենսդրական փոփոխության իրականացումը, սակայն հիմա դա կլինի օրենքի շրջանակում»:

 

Լրահոս

Դիտել ավելին