Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը. Էդուարդ Աղաջանյան

28 Հուլիս, 2020 23:05
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Հաստատվել է ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր կայացավ Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվեց ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը:

Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը, առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները»:

 

Լրահոս

Դիտել ավելին