Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17 միլիոնի

28 Հուլիս, 2020 22:35
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17 միլիոնի

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16,778,833-ի, մահացել է 660,266 մարդ, ապաքինվել՝ 10,332,751-ը։  

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 151,706 մարդ, վարակվել՝ 4,461,071-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (2,455,905 վարակված, 88,017 մահ) և Հնդկաստանը (1,532,125 վարակված, 34,224 մահ)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:   

 

Լրահոս

Դիտել ավելին