Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Պուտինի առողջական վիճակը նորմալ է․ Պեսկովն արձագանքել է Լուկաշենկոյի կորոնավիրուսով վարակման մասին լուրին

28 Հուլիս, 2020 21:25
Պուտինի առողջական վիճակը նորմալ է․ Պեսկովն արձագանքել է Լուկաշենկոյի կորոնավիրուսով վարակման մասին լուրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը նորմալ է, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ինքը հիվանդացել է COVID-19-ը, գրում է Kommersant-ը:

«Մի անհանգստացեք, նախագահի մոտ ամեն ինչ նորմալ է: Նրա աշխատանքային գրաֆիկը նորմալ հունով շարունակվում է»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղեկացված չեն եղել, որ Բելառուսի նախագահը վարակված է եղել:

Նշենք, որ երկու երկրների առաջնորդները վերջին անգամ շփվել են հունիսի 30-ին Ռժևոյում խորհրդային զինվորի հուշահամալիրի բացման ժամանակ

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին