Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը նորմալ է, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ինքը հիվանդացել է COVID-19-ը, գրում է Kommersant-ը:
«Մի անհանգստացեք, նախագահի մոտ ամեն ինչ նորմալ է: Նրա աշխատանքային գրաֆիկը նորմալ հունով շարունակվում է»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղեկացված չեն եղել, որ Բելառուսի նախագահը վարակված է եղել:
Նշենք, որ երկու երկրների առաջնորդները վերջին անգամ շփվել են հունիսի 30-ին Ռժևոյում խորհրդային զինվորի հուշահամալիրի բացման ժամանակ