Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանում․ Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

28 Հուլիս, 2020 21:13
Հրդեհ Երևանում․ Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Հուլիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում։

Հրհեհը մեկուսացվել է ժամը 16։48-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, 3 ծառ, 3 կոճղ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին