Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է անցկացրել

28 Հուլիս, 2020 20:21
Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է անցկացրել

Այսօր՝ հուլիսի 28-ին, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության(ՄԱԿ) գրասենյակի դիմաց տեղի է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի բազմամարդ բողոքի ցույցը` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։

Հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին