Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556
    570

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ ջրախողովակում հայտնաբերվել է գլխատված ու քայքայված տղամարդու դի

28 Հուլիս, 2020 20:09
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ ջրախողովակում հայտնաբերվել է գլխատված ու քայքայված տղամարդու դի

Այսօր, հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին

Նշվում է, որ այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, իսկ Երևանից էլ՝ դատական բժիշկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին