Կարևոր իրադարձություններ

Բելառուսի նախագահի հետ հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա. Մանե Գևորգյան

28 Հուլիս, 2020 19:59
Բելառուսի նախագահի հետ հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա. Մանե Գևորգյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- նշել է Գևորգյանը:

Մանրամասները՝ սկզբնավբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին