Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ում հայտարարել են, որ աշխարհը գործ կունենա COVID-19-ի միայն մեկ ալիքի հետ

28 Հուլիս, 2020 18:45
ԱՀԿ-ում հայտարարել են, որ աշխարհը գործ կունենա COVID-19-ի միայն մեկ ալիքի հետ

Աշխարհը կառնչվի նոր կորոնավիրուսի միայն մեկ ալիքի: Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Մարգարետ Հարիսը, գրում է «Ինտերֆաքսը»։

Հարիսի խոսքով՝ COVID-19-ի տարածումը նախ կահագնանա, ապա կնվազի, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Բացի այդ, նրա խոսքով, պետք չէ ենթադրել,  որ վիրուսը Հյուսիսային կիսագնդում ամռանը կդադարի տարածվել, քանի որ COVID-19-ը նման չէ գրիպին, որը սեզոնային տարածման միտում ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին