Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանագոտում արձանագրված լարվածությանը և ներկայիս իրավիճակին

28 Հուլիս, 2020 18:03
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանագոտում արձանագրված լարվածությանը և ներկայիս իրավիճակին

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին