Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին հոսանքահարվել է. ԱԻՆ

28 Հուլիս, 2020 16:50
Քաղաքացին հոսանքահարվել է. ԱԻՆ

Հուլիսի 28-ին, ժամը 12։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանից նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ մուտքում Հովհաննես Գ․-ն (ծնված 1993 թ․) ցանկացել է էլեկտրական վահանակից անջատել էլեկտրաէներգիան, և տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ Քաղաքացին հոսանքահարվել է, և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել հիվանդանոց։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին