Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ հայկական գյուղեր շատ կային. Նիկոլ Փաշինյան

28 Հուլիս, 2020 16:09
Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ հայկական գյուղեր շատ կային. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը հուլիսին գործողությունները սանձազերծել է Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ, որովհետև այդտեղ ադրբեջանական ընդամենը մեկ, իսկ հայկական՝ բազմաթիվ գյուղեր կան: Փաշինյանը ասել է, որ այդ պատճառով Ադրբեջանը գրոհը չի սկսել Արցախի ուղղությամբ:

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի մերձակայքում բազմաթիվ ադրբեջանական բնակելի շրջաններ կան, և այդ պատճառով հիմա շատ դժվար է գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Իրենք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսահսկման սարքերով: Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղեր շատ կան, սա շատ հատկանշական հանգամանք է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին