Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Տնից զարդերը գողացել էր տանտիրուհու որդու ընկերուհին․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

28 Հուլիս, 2020 15:54
Տնից զարդերը գողացել էր տանտիրուհու որդու ընկերուհին․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 26-ին, ժամը 5.40-ին, ոստիկանություն զանգած Արևաբույր գյուղի բնակչուհին հայտնեց, որ իրենց տնից գողություն են արել։


Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։ Հետաքրքիրն այն էր, որ տունը տակնուվրա արված չէր, դռան փականը սարքին վիճակում էր: Հերքվեց նաև վարկածը, թե տուն են մտել պատուհանից։


Որոշ ժամանակ անց պարզվեց, որ տանտիրուհու որդին նախորդ օրն ընկերուհու հետ այդ տանն էր եղել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ենթադրեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հյուրը։


Ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։


Հուլիսի 26-ին 23-ամյա աղջիկը հայտնաբերվեց մայրաքաղաքում և, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։
Ոստիկանությունում նա խոստովանեց, որ հարդարվելու նպատակով մտել էր ննջասենյակ և պահարանից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, որոնց մի մասը վաճառել է, մյուսը իր տանն է։


Գողոնի մի մասը հայտնաբերվել է։


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին