Կարևոր իրադարձություններ

Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Մկրտչյանը

28 Հուլիս, 2020 12:23
Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Մկրտչյանը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։

 

Լրահոս

Դիտել ավելին