Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 3 տարում ևս պետությունը կվճարի սահմանապահ բնակիչների գազի, լույսի, ոռոգման վճարների 50 %-ը. Սիսակ Գաբրիելյան

28 Հուլիս, 2020 11:29
Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Առաջիկա 3 տարում ևս պետությունը կվճարի սահմանապահ բնակիչների գազի, լույսի, ոռոգման վճարների 50 %-ը. Սիսակ Գաբրիելյան

Աժ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սահմանապահ կողքիդ ենք...

Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
-50% էլեկտրաէներգիան
-50% բնական գազը
 -50% ոռոգման ջուրը

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
100% հողի հարկը
100% գույքահարկը

ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)

Սպանված գյուղ. եւ/կամ մթերատուկենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար

Աստված մի արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին

Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո Eduard Aghajanyan արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ եւ Sipan Pashinyan հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառութնան տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի մեկը պետությությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։
Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին