Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Մանանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա

28 Հուլիս, 2020 10:17
Մանանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում՝ կադաստրի կոմիտեի սպասարկան գրասենյակի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։33-ին, մարվել՝ 23։41-ին։

Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 13/3 հասցեում այրվել է «Դիսի-Տելեքոմ» շինմոնտաժային ընկերությանը պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Jeep Deer» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը ջերմահարվել է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին