Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Օդում պարտվածը. Ադրբեջանի 800 հազար դոլարանոց ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել. «Ժամանակ»

28 Հուլիս, 2020 08:33
Օդում պարտվածը. Ադրբեջանի 800 հազար դոլարանոց ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ըստ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքն այն էր, որ Ադրբեջանը հասկացավ՝ ինքը կորցրել է նաև ռազմական գերիշխանությունը օդում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված ԱԹՍ-ները ինչ-որ առումով անակնկալ էին հայկական կողմի համար, և դրանց դեմ արդյունավետ հակամիջոցներ չկային: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմի ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները այնքան արագ են հայտնաբերում թշնամու ԱԹՍ-ները, որ եթե դրանք անգամ հասնում են իրենց նշանակետին, միևնույն է, հայկական կողմը կարողանում է խուսափել մարդկային կորուստներից:

Ըստ մեր աղբյուրի՝ շատ դեպքերում 800 հազար դոլար արժեցող հարվածային ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին