Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»

28 Հուլիս, 2020 08:16
«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Հանրակարթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները« ըստ որի «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում« գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում:

Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի մշտական հանձնաժողովը, ի դեմս նախագահ Մխիթար Հայրապետյանի, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այժմ ձկան նման լուռ է:

Մինչ գրականագետներն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են չափորոշիչներում տեղ գտած թերություններն ու անթույլատրելի հանգամանքները, օրենսդրի ու գործադրի պատասխանատուները խոր թմբիրի մեջ են (երևի «փարթիի» են մասնակցում):

«Իրատեսի» տեղեկություններով՝ առարկայի նոր չափորոշիչները նաև որոշ իմքայլականների են մտահոգում: Նրանցից ոմանք չեն խուսափում հրապարակավ քննադատելուց, նշելուց թերի ու բաց կողմերը: «Ինչու պետք է լռեմ, էնպիսի բորշ են եփել, որ մարդ կարո՞ղ է լռել: Այո, քննադատում եմ ու շարունակելու եմ նույն ոճով: Թող բարի լինեն, մյուսներն էլ խոսեն, խայտառակություն է սա, ամոթ:

Մասնագիտական հանձնաժողովը հենց դրա համար է, որ կարծիք հայտնի, քննարկի, ոչ թե մտածի, թե ԿԳՄՍ նախարարությունը ծանր է տանելու քննադատությունը, ու կաշկանդվի դիտարկումներ ներկայացնելուց»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ քանի դեռ կառավարման համակարգերը նորմալ չեն երկխոսում, կաշկանդվում են միմյանց աշխատանքի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելուց« որևէ էական առաջընթաց չի լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին