Կարևոր իրադարձություններ

Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն․ Գարո Փայլան

27 Հուլիս, 2020 22:21
Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն․ Գարո Փայլան

Ինչպես արդեն հայտնելի էինք, Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի  է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Նշվում է, որ սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին